ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վահե Էնֆիաջյան. Ադրբեջանը Հայաստանին փորձում է 50 մլրդ դոլար տույժի պահանջ ներկայացնել

Վահե Էնֆիաջյան. Ադրբեջանը Հայաստանին փորձում է 50 մլրդ դոլար տույժի պահանջ ներկայացնել
21.11.2020 | 21:47

Դուք թողել եք շատ բարդ վիճակ, հանրահավաքում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: «Տարածաշրջանում արդեն տեսնում ենք՝ թշնամի պետությունն ինչպիսի հռետորաբանություն է զարգացնում: Հայաստանին փորձում են պահանջ ներկայացնել, որ 50 մլրդ դոլար տույժ վճարի: Ո՞րն է մեր դիվանագիտական պատասխանը, ո՞ր սերունդներին եք թողնելու», - ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ-ից ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի կարող փախչել: Նրա խոսքով՝ բոլոր մեղավորները պատասխան են տալու:

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ